Whoscored.com-ը կազմել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, որում Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Հոֆենհայմի» դեմ խաղից հետո Մխիթարյանի միջին գնահատականը հասել է 7.98-ի:

Առաջին տեղում է Նեյմարը՝ 8.52 միավորով, երկրորդում՝ Լիոնել Մեսսին է 8.32 միավորով: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 և Գարեթ Բեյլը՝ 8.14 միավորներով: