Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից։ Մեզ հետ զրույցում ոստիկանության լրատվականից նշեցին, որ պաշտոնանկությունները կատարվում են համակարգում բարեփոխումներ իրականացնելու շրջանակում։ Նշենք, որ վարչության պետի և աշխատակիցների ազատման հիմնական պատճառը քաղաքացիների հետ ոչ բարեհամբույր վերաբերմունքն է եղել։