Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներն այսօր ցանկացել են փակել ճանապարհը, քանի որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին իրենց անհարմարություն է պատճառել: Գյուղատնտեսական տարին սկսել է, սակայն նրանք չեն կարողանում օգտվել իրենց հողամասեր տանող կարճ ճանապարհից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանն ասաց. ««Հյուսիս-հարավ» արագընթաց ճանապարհը բացվել է, որի պատճառով փակվել է գյուղացիների անցումը դեպի իրենց այգիները, առաջ մենք անցում ունեինք հիմա չունենք: Մեր անցումն ենք ուզում»:

 

Գյուղապետն ասաց, որ մարզպետարանի աշխատակիցների հետ իրենց պահանջը քննարկվել է. մեկ շաբաթվա ընթացքում անցումը կապահովվի՝ արագության սահմանափակման միջոցով, իսկ մեկ ամիս հետո կամուրջ կկառուցվի:

 

Մեր այն հարցին, թե հավաքված գյուղացիները գո՞հ հեռացան, նրանք իրեն համաձայնությունը տվեցի՞ն հնարավոր լուծման տարբերակին, գյուղապետն ասաց.

 

«Գոհ ճիշտ չի ասել, բայց որոշ չափով համոզված կգնան իրենց տները»: