Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Արքայական ակումբը» արտագնա խաղում հանդիպեց «Լևանտեին»:

Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:1 հաշվով:

Խաղի 34-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը: Երկրորդ գոլին երկրպագուները երկար չսպասեցին 4 րոպե անց Մարինյոն դարձավ ինքնագոլի հեղինակ` կրկնապատկելով մադրիդցիների գոլային առավելությունը:

Ինքնագոլից մեկ րոպե անց Դեյվերսոնը կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ խաղավարտին Իսկոն վերջակետ դրեց հանդիպմանը: Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն:

Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը 57 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է և «Ատլետիկոյին» զիջում է 4 միավորով: 

Levante - Real Madrid

Levante - Real Madrid

Levante - Real Madrid

Levante - Real Madrid Levante - Real Madrid