Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» (5:1) դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Գրանցած հեթ-տրիկների քանակով արգենտինացին կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Երկու ֆուտբոլիստներն էլ տարբեր մրցաշարերում իրենց ակտիվում ունեն 35-ական հեթ-տրիկ:

Իսպանիայի առաջնությունում հեղինակած հեթ-տրիկների քանակով պորտուգալացին գերազանցում է Մեսսիին՝ 29-ը ընդդեմ 26-ի: