Մարտի 6-ին' ժամը 07:30-ին, Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները և ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

 

Հիշեցնենք, որ ձկնորսներն անհետացել էին մարտի 4-ին' և մարտի 5-ին, ժամը 09։15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով, փ/ծ գնդապետի գլխավորությամբ: