ffa.am  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև ստուգողական հանդիպումը: Երկու թիմերի կազմերում էլ խաղացին բացառապես Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Թիմերն անցկացրեցին 3 խաղակես՝ 25-ական րոպեով: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

18՝ Զավեն Բադոյան՝1:0
20՝Ղուկաս Պողոսյան՝ 1:1
49՝Կամո Հովհաննիսյան՝ 2:1