Ռուսական կատարելագործված գերձայնային Ту-160М2 ռմբակոծիչը իր առաջին թռիչքը պետք է կատարի 2019 թվականին, գրում է The National Interest-ը:

 

 

Ներկայումս Մոսկվայի տրամադրության տակ են 16 օրիգինալ ռմբակոծիչներ՝ 35 օդանավերից, որոնք կառուցվել են Խորհրդային Միությունում՝ նախքան դրա փլուզումը: Մոսկվան հույս ունի կառուցել Ту-160М2 50 նոր ինքնաթիռներ, որպեսզի ուժեղացնի ռազմավարական ռմբակոծիչների իր հնացող նավատորմը:

 

 

«Ես կարծում եմ, որ արդեն 2019 թ. այդ մոդեռնիզացված ինքնաթիռը կսկսի թռիչքներ իրականացնել», - ասել է գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:

 

 

Դեռևս քիչ բան է հայտնի նոր Ту-160М2-ի փոփոխությունների բնույթի մասին: Դրանց հիմնական մասը կազդի ռմբակոծիչի բորտային էլեկտրոնիկայի համակարգի վրա:

 

 

Չնայած օդանավի բազմաթիվ տարրերը նոր կլինեն, Ту-160-ը նոր տարբերակում նույնպես ռազմավարական ռմբակոծիչ կմնա, որն օգտագործվելու է միջուկային զսպման նպատակով: