Արմեն Ջիգարխանյանը, ամենայն հավանականությամբ, դուրս չի գրվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտում:

 

 

«Ջիգարխանյանին դուրս գրելն առայժմ վաղ Է»,- «Ինտերֆաքս»-ին ասել են ինստիտուտում:

 

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր մարտի 5-ին սրտամկանի իննֆարկտի կասկածանքով: Նրան տեղավորել Էին վերակենդանացման բաժանմունքում: Դերասանի վիճակը գնահատվում Էր ծանր:

 

 

Շուտով Ջիգարխանյանին տեղափոխեցին սովորական պալատ, նրա վիճակը գնահատվում Է միջին ծանրության: Ենթադրվում Է, որ «ինֆարկտ» ախտորոշումը չի հաստատվել: