Ինչպես հայտնել էինք, Երևան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, հայտնի է վթարի հետևանքով զոհվածների անունները։

 

Վթարի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյան: