Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը, ով 61 կգ քաշայինների պայքարում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դուրս էր եկել քառորդ եզրափակիչ:

Սակայն հայ ըմբիշը չկարողացավ հաղթահարել այս փուլը և 0:5 հաշվով պարվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլիին:

Եթե վրացի մարզիկը հասնի եզրափակիչ՝ Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար պայքարի հնարվորություն կստանա: