Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ:

Քառորդ եզրափակչում հայ մարզիկին հաղթած վրացի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ: Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում 17:8 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ և բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանի մարզիկի դեմ:

74 քաշային Գրիգոր Գրիգորյանին քառորդ եզրափակիչում հաղթած թուրք մարզիկը դուրս եկավ եզրափակիչ: Գրիգորյան երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի մարզիկն և լքեց պայքարը: