Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը «Սուլթանների մայրերը, ովքեր հետք են թողել մեր պատմության մեջ» գիտաժողովի ժամանակ ելույթ է ունեցել հայտարարությամբ, թե Օսմանյան կայսրության սուլթանների հարեմները դպրոց էին կանանց համար: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

 

«Միաժամանակ հարեմները դպրոց էին կանանց համար, օջախ, որտեղ նրանք պատրաստվում էին կյանքին, կրթություն ստանում և զբաղվում բարեգործությամբ: Այս ամենը կառավարում էին սուլթանների մայրերը»,- ասել է Էմինե Էրդողանը:

 

 

Սակայն, սոցիալական ցանցերի օգտատերերը, հատկապես կանայք, չեն կիսել Թուրքիայի առաջին տիկնոջ կարծիքը: Նրանք հիշեցնում են, որ հարեմներում գրքեր չեն եղել, հետևաբար կրթության մասին այս համատեքստում խոսելը տարօրինակ է: