Թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարը բանաստեղծություն է հրապարակել, որում ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ 2015 թվականի նոյեմբերին թուրքերի կողմից Սու-24 ինքնաթիռը խոցելու համար, որի հետևանքով ռուս օդաչու էր զոհվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

 

 

Բանաստեղծությունում Հայդարը խոստովանում է, որ թուրք ժողովուրդն այլևս «տեր չէ իր սեփական երկրում» և դարձել է «նողկալի ու մութ գործերի ականատես»: Բանաստեղծը ներողություն է խնդրում «մեծ ռուս ժողովրդից» և հույս հայտնում, որ շուտով բոլոր մեղավորները կդատվեն:

 

 

Վերջում Հայդարը, «ծնկի գալով», ներողություն է խնդրում խոցված ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովից ու նրա ընտանիքից: