Վերջին շրջանում ԲՀԿ-ում խմորումները հասան նրան, որ կուսակցությունը լքելու որոշում կայացրեց պատգամավոր Վահան Բաբայանը, Խոսակցություններ կան, որ հեռանալու մասին է մտմտում նաև Միքայել Մելքումյանը։

 

Այսօր մամուլում տարածվեց տեղեկություն, որ հեռացումներին զուգահեռ՝ կան նաև ԲՀԿ վերադառնալ ցանկացողներ:

 

ԼՈւՐԵՐ.com-թղթակիցը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հարցրեց, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը հատկապես նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերադարձը ԲՀԿ, պատասխանեց. «Ներկայումս ԲՀԿ-ն գործում է իր աշխատանքային օրակարգով, որի առանցքում է ԸՕ-ի նախագծի վերաբերյալ սեփական առաջարկների մշակումը:

 

Ճիշտ եմ համարում, որ Ձեր հարցն ուղղեք վերոնշյալ անձանց, քանի որ նրանք են հարցերի իրական հասցեատերերն ու կարող են լավագույնս պատասխանել Ձեր հարցերին»:

 

Ասաց նաև, որ ներկայումս ԲՀԿ-ի օրակարգում չկա նման հարց, իսկ լինելուն պես այն կքննարկվի և համապատասխան ընթացակարգով կտեղեկացվի և՛ լրագրողներին, և՛ հանրությանը: