Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կատալոնյան «Բարսելանան» տնային խաղում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը:

Հանդիպման 8-րդ րոպեին Խուան Ռոդրիգեսն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ սկիզբ դնելով կատալոնացիների հաղթանակին: Առաջին խաղակեսում կատալոնացիները ևս երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Նախ Էլ Հադադին 19-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը, որին հաջորդեց արգենտինացու գոլային փոխանցումը Նեյմարին (31'): 

40-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի առաջատարն արդեն ինքը գոլ հեղինակեց: Թիմերը գնացին ընդմիջման 4:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում Մեսսին իր երրորդ գոլային փոխանցումը կատարեց. դուբլ ձևակերպեց Նեյմարը: 57-րդ րոպեին Խերարդ Պիկեի արդյունավետ փոխանցումից հետո Արդա Թուրանը վերջակետ դրեց հանդիպմանը:

Հավելենք, որ Մեսսին 11-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» շարունակում են գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ միավորների քանակը հասցնելով 75-ի:

Մեսսիի չիրացրած 11 մետրանոցը 

Lionel Messi preparado para lanzar el penalti.

Karim Yoda y Neymar.

Munir marca el segundo gol.

Arda Turan y Álvaro Medrán.Munir marca el segundo gol.

Neymar marca el tercer gol.

Los jugadores del Barcelona celebran el tercer gol, de Neymar.

Messi marca el cuarto gol del Barcelona.Messi marca el cuarto gol del Barcelona.

Neymar marca su segundo tanto en el partido, quinto del Barcelona.