Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21ՈւՍ ինքնաթիռի օդաչուն մահացել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը խոցվել է Համայի մերձակայքում, երկրորդ օդաչուին հաջողվել է փրկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է նրա ռազմական աղբյուրներից մեկը:

 

Ավելի վաղ սիրիական բանակը հայտնել էր, որ ահաբեկիչները Համայի մերձակայքում գտնվող օդանավակայանի տարածքում խոցել են սիրիական ռազմօդուժի ինքնաթիռներից մեկը և անկարգելով վայրէջքի ժամանակ սպանել են նրա օդաչուին:

 

«Այն բանից հետո, երբ սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է, օդաչուներից մեկը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել ալ-Մագիր գյուղում, որը գտնվում է բանակի վերահսկողության տակ: Երկրորդ օդաչուն փորձել է շտաբ իջեցնել ինքնաթիռը Համայի ռազմական օդանաակայանում: Վայրէջքն անհաջող է եղել, և օդաչուն զոհհվել է»,-նշել է գործակալության զրուցակիցը: