Ռիգայում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը դարձավ չեմպիոն:
Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը 3-0 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:

 

Հայ մարզիկը որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում առավելության հասել Պորտոիգալիայի մարզիկի նկատմամբ:

 

Քառորդ եզրափակչում մեր մարզիկը պայքարից դուրս թողեց Բուլղարիայի ներկայացուցչին' հաղթելով 8:2 հաշվով: Կիսաեզրափակչում Բորանյանը 2:1 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցչին: