Մարտի 14-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Նաբերեժնի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներները ճանապարհից մաքրել են մանր քարերը, իսկ ամենամեծը՝ (մոտ 700 կգ) ճանապարհի երթևեկելի գոտուց տեղափոխել մայթեզրին: