Թիմս հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ անդրադառնալով «Մայնցի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակին:

«Կարծում եմ, որ թիմն ավելի քան հիանալի խաղաց: Վերջերս մենք խիստ ժամանակացույց ունենք, չկա մի շաբաթ, երբ կարողանանք վերականգնել մեր ուժերը: Գիտեինք, որ «Մայնցը» շատ լավ թիմ է: Մտավախություն ունեի, սակայն թիմը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Վերջին ժամանակներս «Բորուսիան» շատ լավ արդյունք է ցույց տալիս»,- մարզչի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Անդրադառնալով ստադիոնում մահացած երկրպագուին՝ Տուխելն ասել է.

«Ցանկանում եմ իմ և ողջ թիմիս անունից ցավակցություն հայտնել: Բոլորս գիտենք, որ աշխարհում ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան: Բայց ամեն դեպքում պարտավոր ենք յուրաքանչյուր խաղին և մարզմանը լրջորեն մոտենալ»: