Մարտի 14-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի երկու օդաչու Է զոհվել Եմենի երկնքում մարտական ինքնաթիռի կործանման հետեւանքով, որի պատճառը դարձել Է տեխնիկական անսարքությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արաբական կոալիցիայի հրամանատարության հայտարարության մեջ, որը տարածել Է Նորությունների սաուդյան գործակալությունը:

 

 

Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտարարել Էր, որ կորցրել Է կապը կործանիչներից մեկի հետ, որոնք գործի են դրված Եմենում «Հույսի վերադարձը» ռազմական գործողության մեջ:

 

 

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենում գործողություն Է իրականացնում 2015 թվականի մարտից: Գործողությունն սկսվել Է այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները տապալեցին երկրի սուննի ղեկավարությանը:

 

 

Եմենի տարածքի մեծ մասը գրաված ապստամբների դիրքերին հարվածներ են հասցվում առավելապես օդից:

 

 

Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել Է 6 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 2,4 մլն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: