Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը 3:0 հաշվով հաղթեց վրացի մարզիկին:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:
Հայ բռնցքամարտիկը վաղը ոսկե մեդալի համար մրցելու է Ռուսաստանի չեմպիոնի հետ: Տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: