Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյայի երրորդ նիստը:

 

Խորհրդարանը շարունակում է քննարկվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը:

 

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բենզինի գների վերաբերյալ հարց ուղղեց հարակից զեկուցող Վարդան Այվազյանին:

 

Պատգամավորը հարցրեց, թե ինչու է ՀՀ-ում բենզինն էականորեն թանկ, քան Վրաստանում, այն դեպքում, երբ Ռուսաստանից բենզին արտահանելիս մաքսատուրք է վճարում, իսկ ՀՀ-ն այդ տուրքերից ազատված է: Բայց Հայաստանում հայտնվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերություն, որը մեկ տարում ստացել է 15 միլիարդ շահույթ:

 

Վարդան Այվազյանին Փաշինյանը հարցրեց. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն վարկածին, որ կա այլ շահագրգռվածություն, քանի որ ԱԺ-ի մի քանի պատգամավոր, կառավարության բազմաթիվ անդամներ և իշխանության ներկայացուցիչներ ունեն գազալցակայաններ: Այստեղ կա մի կողմնակի շահ՝ նրանց ձեռնտու չէ, որ բենզինի գինը ցածր լինի, որովհետև իրենց գազալցակայանները չեն աշխատի, և արդար քրտինքով վաստակած գումարները, որոնք ներդրվել են բիզնեսում, հօդս կցնդեն: Եվ ի վերջո ինձ հետաքրքիր է՝ անձամբ Դուք գազալցակայան ունե՞ք:

 

Վարդան Այվազյանն ասաց, որ ի դժբախտություն իրեն՝ գազալցակայան չունի: «Որտեղ Ձեր վարկածը, այնտեղ իմ վարկածը, ինչը թույլատրելի է Ձեզ, թույլատրելի է նաև ինձ: Ի դժբախտություն՝ չունեմ: Ես այդ բիզնեսում չկամ»: 

 

Փաշինյանն արձագանքելով Վարդան Այվազյանին՝ ասաց. «Պարզվում է՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը պետք է բիզնեսում լինի, որ նոր հարցին տիրապետի: Կարելի՞ է ենթադրել, որ այն հարցերի մասին, որ համոզված խոսում եք, այդ ոլորտներում ունեք բիզնես: Ախր դուք տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն եք, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն եք, ասում եք՝ այդ հարցերի պատասխանը չգիտեք, ձեզ էլ պարզ չի, բա մենք էլ գիտենք՝ դուք իշխանություններդ գիտեք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի: Պարզվում է՝ դուք էլ չգիտեք, փաստորեն, էս երկրում ոչ մեկ ոչ մի բանից խաբար չի: Շաբոյանը համարյա չգիտի, դուք ընդհանրապես չգիտեք, բա ում դիմենք»:

 

Վարդան Այվազյանը Փաշինյանին մեկնեց. «Ասենք-չասենք, դուք գիտեք, Ձեր հավաստի աղբյուրներից գիտեք: