Գազի գնի նվազման վերաբերյալ որոշում չկա, բայց քննարկում կա:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

 

«Հանրապետության նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Այժմ նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»,- ասաց նա:

 

 

Իսկ ինչ վերաբերում է ռուբլով վճարմանը, վարչապետն ասաց, որ այդ հարցով դեռ առաջընթաց չունեն: «Բայց դա ԵՏՄ շրջանակներում են քննարկվում և ապրլի 7-ին կլինի ՌԴ վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին ԵՏՄ վարչապետերի այցը, այդ ժամանակ կքննարկենք այդ հարցը և կունենաք պատասխան»,- ավելացրեց նա: