armnoc.am Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով' հայ մարզիկները պարգևատրվել են մեդալներով:

Հոկտեմբերին Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայացած Համաբանակային 6-րդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Սարգիս Քոչարյանը նվաճել էին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ, որի համար ՊՆ-ի կողմից պարգևատրվեցին «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ստացավ «Գարեգին Նժդեհ» մեդալ: