Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» և կրկին առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշով: 18-րդ րոպեին Նեյմարը Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գրավեց Օսպինայի պաշտպանած դարպասը: Հանդիպման մյուս երկու գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 51' րոպեին Մոհամեդ Էլ Նենին հավասարեցրեց հաշիվը, իսկ 65' րոպեին Լուիս Սուարեսը խփեց կատալոնացիների երկրորդ գոլը: Հանդիպման վերջակետը 88' րոպեին դրեց Լիոնել Մեսսին:

Թիմերի միջև առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին 2:0 հաշվով, և ընդհանուր 5:1 արդյունքը Էնրիկեի թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:

Barcelona-Arsenal en imágenes

Barcelona-Arsenal en imágenes

Barcelona-Arsenal en imágenes