ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռուս օդաչուներին պարգևների հանձնման արարողության ժամանակ հնչեցրել է Սիրիայում ռազմական գործողության արժեքը, հայտնում է LifeNews-ը:

 

 

Եվ այսպես, Սիրիայում ՌԴ ռազմական օպերացիայի համար ծախսվել է մոտավորապես 33 միլիարդ ռուբլի, ֆինանսավորումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռեսուրսների հաշվին:

 

 

«Իհարկե, Սիրիայում ռազմական օպերացիան պահանջել է որոշակի ծախսեր, սակայն դրանց հիմնական մասը ՌԴ պաշտպանության նախարարության ռեսուրսներն են, պաշտպանության նախարարության գումարները' մոտավորապես 33 միլիարդ ռուբլի, որոնք ավելի վաղ շարադրված էին 2015թ. ՊՆ-ի բյուջեում և նախատեսված էին զորավարժությունների համար: Մենք պարզապես այդ միջոցները վերաուղղել ենք Սիրիայում խմբավորման ապահովմանը»,- հայտարարել է Պուտինը: