Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:

27-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերումը լոնդոնյան ակումբի'առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից է:

Առաջիկայում թիմի ներկայացուցիչները կսկսեն բանակցությունները: