Ըստ ականատեսների, երկու մաչետներով զինված տղամարդը վազում էր Հիլ Սթրիթում գտնվող մասնավոր դպրոցի մոտակայքում, հաղորդում է BBC-ն:

 

 

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը փորձել է հարձակվել դպրոցի պահակի վրա, ինչպես նաև սպառնացել փողոցային վաճառողին: Ոստիկանները ձերբակալել են նրան:

 

 

Միջադեպի արդյունքում քաղաքացիներից ոչ ոք չի տուժել, դեպքի վայր ժամանած իրավապահներից մեկը թեթև վնասվածք է ստացել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: