Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ և ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:

 

Ոստիկանությունը շրջափակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: 

 

CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել: