Դոնի Ռոստովում ավիավթարից մեկ օր առաջ օդանավի անձնակազմի անդամներից մեկը՝ Յորամ Ալեքս Դոմինիկ Կոնֆեն, ֆեյսբուքյան իր էջում ինքնաթիռից վերջին լուսանկարն է հրապարակել, որն ուղեկցվում էր հետևյալ գրությամբ. «Ապագան նրանցն է, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը»:

 

Фото: Facebook

 

Ըստ աշխարհագրական դիրքի՝ լուսանկարի հրապարակման պահին նա եղել է Սեյշելյան կղզիների երկնքում: Ավելի վաղ հրապարակվել են կործանված «բոինգի» անձնակազմի մյուս անդամների լուսանկարները:

 

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և հրդեհվել, որի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:

 

Նշվում է, որ օդանավի 55 ուղևորներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի և ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ: