Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիներին բաժին է ընկել նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը՝ «Լիվերպուլը»: Խոսելով կայանալիք դիմակայության մասին՝ Տուխելը նշել է, որ իր թիմին լուրջ փորձություն է սպասվում:

«Մեզ կրկին բաժին ընկավ ուժեղ մրցակից, իսկ մենք միշտ ցանկանում ենք դիմակայել ուժեղագույններին: Երկրպագուների համար սա երազանքների վիճակակահանություն էր, իսկ մեզ համար «Լիվերպուլի» դեմ դիմակայությունները շատ լուրջ փորձություն կդառնա: Հաջողության հասնելու համար պետք է երկու խաղերում էլ ցույց տանք բարձրակարգ ֆուտբոլ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր՝ ուրախ է, որ հնարավորություն ունի դորտմունդցիներին ցույց տալ իր նոր թիմը: