Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում մարտի 19-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 11:00-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, վիրավորներինը՝ 22-ի, որոնցից 10-ը ոստիկանության աշխատակիցներ են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

 

CNNTurk-ը հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Սակայն, իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

 

Նշվում է, որ պայթյունը որոտացել է պողոտայի հետ հատվող Բալո փողոցում: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Միջադեպի վայրում մեծ թվով շտապօգնության, ոստիկանության և հրշեջ բրիգադներ են աշխատում: Պայթյունի վայր տանող բոլոր ճանապարհները փակ են: