Անկարան Եվրամիությունից մինչեւ 2018 թվականի վերջը ընդհանուր առմամբ 6 մլրդ եվրո վճարում է սպասում փախստականների հումանիտար կարիքների համար:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն:

 

 

«Առաջին 3 մլրդ եվրոն մենք կսկսենք ծախսել արդեն առաջիկա շաբաթներին: Լրացուցիչ 3 մլրդ եվրոն կհատկացվի մինչեւ 2018 թվականի վերջը», -ասել է նա:

 

 

ԵՄ-Թուրքիա համաձայնության տեքստում ասվում է, որ եվրոպական միությունը կարագացնի արդեն համաձայնեցված 3 մլրդ եվրո գումարի հատկացումը Թուրքիային եւ կապահովի փախստականների համար նախագծերի ֆինանսավորումը:

 

 

Փաստաթղթում ԵՄ-ն ընդգծում է, որ երկրորդ 3 մլրդ եվրոն հատկացվելու է առաջին 3 մլրդ եվրոն ծախսելուց հետո, երբ Անկարայի կողմից կկատարվեն բոլոր պարտավորությունները: