Whoscored-ը գնահատել է Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Աուգսբուրգի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն իր գոլով նպաստեց դորտմունդցիների հաղթանակին: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: