Մինչ եվրոպացի առաջնորդները կարծում են, որ Թուրքիայի հետ համաձայնության շնորհիվ մոտենում են միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանը, ևս մեկ գերտերություն՝ Ռուսաստանը, ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում, գրում է The Guardian-ը:

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումը «Twitter» միկրոբլոգում՝ շատ բաների մասին է խոսում: Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից մի քանի ժամ առաջ՝ Մարիա Զախարովան գրել էր, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում արևմտյան ոճի ժողովրդավարությունը տարածելու անպատասխանատու փորձերի արդյունքն է: Նրա գրառումը ոչ միայն արտացոլում է հայտնի թշնամանքն այն ամենի հանդեպ, ինչը նույնիսկ մի քիչ հիշեցնում է Արևմուտքով ոգեշնչված իշխանափոխությունը, այլ նաև հանդիմանություն է դարձել:

 

Ռուսաստանը հաճախ մեղադրվում է Եվրոպային ապակայունացնելու համար՝ միգրացիոն ճգնաժամը որպես զենք օգտագործելու մեջ: Օրինակ, վերջերս այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը: Այս պնդումը բավականին հակասական է: Սակայն, անպայման պետք է պարզել, թե ինչ է իրականում մտածում Ռուսաստանը և ինչ նպատակներ է հետապնդում՝ նայելով, թե ինչպես է Եվրոպան պայքարում բազմաթիվ ճգնաժամերի դեմ:

 

Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է մտածում նախագահ Վլադիմիր Պուտինը, պետք է կարդալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքները: Նա հստակ արտահայտել է դա «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» մոսկովյան պարբերականում, որը թարգմանվել է անգլերեն: Ռուսաստանը ցանկանում է, առնվազն, հիմնարար փոփոխություններ՝ Եվրոպայի քաղաքական և ռազմական ճարտարապետության մասին ֆորմալ, պայմանագրի հիման վրա հայտարարությունը: Քանի դեռ Ռուսաստանը չի հասնի իր ուզածին, մայրցամաքում չի լինի կայունություն: Այդ հոդվածում առանցքային նախադասություն է. «Առնվազն ավելի քան երկու դարի ընթացքում՝ առանց Ռուսաստանի Եվրոպային միավորելու ցանկացած փորձերը, միշտ էլ ավարտվել են ողբերգությամբ»: