Բրյուսելի մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասում, պայթյուն է որոտացել, հաղորդել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

 

«Մեր ունեցած տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Մալբեկ կայարանում, երթևեկությունն արգելափակված է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ նրա տվյալների՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ: