Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում խաղաղ համաձայնագիրը խախտողներին, եթե ԱՄՆ-ն չհամաձայնի հրադադարի ռեժիմի վերահսկողության ընդհանուր կանոններին, հաղորդում է BBC-ն:

 

Մինչդեռ, Վաշինգտոնի ներկայացուցիչները գտնում են, որ ռուսական կողմն «ապատեղեկացված» է, և հրադադարի մասին հարցերը «կառուցողականորեն են քննարկվում»:

 

Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնում արդեն զբաղվում են խնդրով, որը Մոսկվայի անհանգստությունն է առաջացնում:

 

«Մենք տեսել ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ կապված հրադադարի համաձայնագրի խախտման Ռուսաստանի մտահոգությունների մասին: Ով էլ որ արել է այդ հայտարարությունները, նա, հավանաբար ապատեղեկացված է, քանի որ նման քննարկումներն արդեն երկար ժամանակ է, ինչ անցկացվում են և կշարունակվեն կառուցողական ձևով»,- ասել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչը: