Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու Անկարայի նման ռումբը չի կարող պայթել Բրյուսելում: Սակայն, այն ժամանակ նա խոսում էր պայթյունի մասին, որն իրականացրել էին քուրդ ազգայնամոլները: Իսկ ներկայիս ահաբեկչական հարձակումը կազմակերպվել է իսլամիստների կողմից, այնպես որ նրանց միջև կապ չկա, նշում է Washington Post-ը:

 

Անկարայում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն ստանձնել է քուրդ գրոհայինների խումբը, հիշեցնում է թերթը: Թուրքիայի առաջնորդն արդեն վաղուց է վրդովված քուրդ ազգայնականների նկատմամբ Արևմուտքի անհասկանալի վերաբերմունքից:

 

Իհարկե, Էրդողանն այնքան էլ ճիշտ չէ, նշում է հոդվածի հեղինակը: Բրյուսելում տեղի ունեցած պայթյունները վերագրվում են իսլամիստներին, իսկ ավելի կոնկրետ՝ «Իսլամական պետության» անդամներին: Այդ խմբավորումն անցյալում հարձակվում էր ինչպես քրդերի, այնպես էլ նրանց ձախ թուրք համակիրների վրա: «Ընդհանրապես չկա որևէ կազմակերպչական փոխհարաբերություն Բրյուսելում և Անկարայում վերջերս տեղի ունեցած արյունալի ողբերգությունների միջև»: