Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով' 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390:

 

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: