Ուշադրություն՝ մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում' 25-30 մ/վրկ արագությամբ:



Հանրապետության տարածքում՝ մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

 

 

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ: