Ինչպես արդեն ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, այսօր առավոտից տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը պայթեցվելու է։ Այդ հրապարակումներից հետո իրավապահ համակարգի ներկայացուցիչներն սկսեցին հերքել տեղեկությունը:

 

 

Միևնույն ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում խստացված հսկողություն է սահմանվել։ Ինչպես օդանավակայանից հայտնում էԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, քիչ հետո վայրէջք կկատարի հիշյալ ինքնաթիռը։ Այստեղ սպասում են ինքնաթիռի վայրէջքին։ Մեզ հետ զրույցում ինքնաթիռի ուղևորներից մեկի հարազատը նշեց, որ Մոսկվայում ուղևորներին մի քանի ժամ սպասեցրել են, թռիչքի փորձ են արել, բայց չի ստացվել։ Սակայն պատճառների կամ հնարավոր ռումբի մասին օդանավի ուղևորներին ոչինչ չի ասվել։

 

 

Հիշեցնենք, Մոսկվա-Երևան ինքնաթիռը քիչ հետո վայրէջք կկատարի: