ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: