Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երազում է «ընդարձակ» Եվրոպայի մասին, որտեղ տեղ կգտնվեր Թուրքիայի և Ռուսաստանի համար: Նեղ շրջանակում քաղաքական գործիչը ներկայացրել է միլիարդավոր բնակչությամբ միասնական Եվրոպայի իր տեսլականը, գրում է Le Point-ը:

 

«Մենք պետք է վերաշարադրել ԵՄ պայմանագրերը»,- ասել է նա:

 

«Մինչ նրա ճակատագիրը որոշվում է դատարանում՝ նա Եվրոպան պատկերացնում է միլիարդավոր բնակչությամբ, որը կվերակազմակերպվի երեք գոտիների»,- հեգնանքով նշում է թերթը:

 

Առաջին գոտին կազմում են եվրոյի անդամ երկրները, որոնք, Սարկոզիի կարծիքով՝ պետք է խորացնեն ինտեգրումը: Երկրորդ գոտին, որտեղ, ըստ նրա կներառվեն «փոքր երկրները», տարբերվելու է ինտեգրման ավելի ցածր մակարդակով: Եվ, վերջապես, երրորդը, որում էլ կայանում նրա նորարարությունը, կլինի Ռուսաստանի և Թուրքիայի հետ համագործակցության գոտին:

 

Այսպիսով, Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ երեք քիչ թե շատ ինտեգրված գոտիների շնորհիվ հնարավոր կլինի լուծել ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի խնդիրը: