Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է հավաքականի լեգենդար դարպասապահ, նախկին ավագ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտին նվիրված Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

 

 

Խաղակեսի ավարտին լեգենդը հրավիրվեց դաշտ: Ռուբեն Հայրապետյանը լեգենդին նվիրեց Տոյոտա մեքենա և դարպասապահի յուղաներկ կտավը: Երևանի քաղաքապետ Տարեն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով: Այժմ հոտնկայս Բերեզովսկուն ծափահարող մարզադաշտում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ: Բերեզովսկին պտույտ կատարեց մարզադաշտում' շնորհակալություն հայտնելով երկրպագուներին:

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՌՈՄԱ: