Մարտի 26-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցի թիվ 59 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա B» 34 DQ 628 և «ՎԱԶ-2121» 23 OO 929 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

 

«Օպել Վեկտրա B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Օ. Մ.-ը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: