Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատիկի տոնը այս տարի ևս նշվեց զանգվածային մեծ միջոցառումներով: Վաղ առավոտից Սուրբ Զորավոր եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի Քուշնարյանի և Կանաչյանի անվան արվեստի դպրոցիսաները: Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում, ուր ամենուր զատկական սեղանը հյուրասիրության էր: Տոնական սեղան էր դրված նաև Սրբ. Զորավար եկեղեցու բակում: Պատարագի արարողությունից հետո օրհնվեց սեղանը և սկսվեց տոնի ամենագեղեցիկ արարողությունը' հավկիթների մրցումը, որին մասնակից էր նաև վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Միջոցառումը ուղեկցվում էր Կենտրոն վարչական շրջանի ՄՍԳԴ կենտրոնի «Արմենիա» և «Գոհար» ազգագրական պարային համույթների կատարումներով: