Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը երեկ հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ «Վիճակը բավարար է, երեկ դուրս է գրվել»,- տեղեկացրեց ԲԿ-ի տնօրենը։ 

 

Հիշեցնենք, որ մարտի 25-ի առավոտյան՝ ժամը 8։30-ի սահմաններում, տանից դուրս գալուց երկու դիմակավորված անձ հարձակվել էր բժշկի վրա՝մահակներով ծեծի ենթարկել և դանակահարել։ Ա.Ասատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «գլխի ջնջխված վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածքով»:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

 

Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։