Ալժիրում 12 զինծառայող է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, աղետը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում: Այլ մանրամասներ չեն նշվում:

 

Մինչդեռ ալժիրյան «Ահբար ալ Յաում»-ի տեղեկատվության համաձայն՝ Մի-171 փոխադրական ուղղաթիռը կործանվել է Ռեգանի շրջանում: Նախնական տվյալներով՝ օդանավի ընկնելու պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը: Ուղղաթիռում գտնվողներից երկուսը փրկվել են, բայց վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: