Շիրակի մարզում այսօր ժամը 17:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 11 փողոցի բնակիչ, 51-ամյա Սիրեկան Խուդոյանն Անիպեմզա գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes 16 ՕՏ 539 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 100 մ գլխիվայր շրջվելով' կողաշրջված վիճակում հայտնվել ապառաժ քարերի վրա:

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։